Մուհամեդը քայլում էր Երուսաղեմով, ու ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում: Մարգարեին թվում էր, որ բոլորն իրեն են նայում, ու եթե ինքը թույլ տա՝ պատրաստ են գետնատարած փռվել իր առաջ ու սպասել իր մի բառին, մի շարժումին, մի հայացքին:
Ծիրանը հասնում է։ Ծիրանի գույնե՜րը... Հայոց ցորենի շիկնանքը և որդան կարմիրը, նաիրյան այգաբացն ու թոնրի մարող կրակը երփնագրված են հայկազյան մրգի թավշոսկի այտերին։ Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞, որ շնորհապետական հայկյան պետության դրոշի նարնջագույնը տեղը զիջի ծիրանագույնին։
Փթթող բնաշխարհի կանաչ ենթատեքստում կայծկլտում են տարվա առաջին պտուղները` դյութիչ թութը սևաթույր և կարմրավառ գայթակղություն ելակը։ Բայց երկիրը ցայսօր հիվանդ է կարմրուկով։ Նաև ճողվածքով։ Փորձենք ապաքինել։
Մեր երկրի վերջին իրադարձությունները ստիպեցին Հայաստանը դիտել տարբեր երկրների համեմատությամբ, ավելի սևեռվել ազգային գիտակցության, ազգային արժեքների վրա: Շատ ավելի ընդգծվեց, որ մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր ցնցում ծանր է անդրադառնում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների վրա:
Վերջերս հաճախ այցելում են կանաչ-կարմիր, դեպքից դեպք էլ` թունդ դարչնագույն երազները։ Երփնագիր երազներում ստորոտից մինչև գագաթ ձյունածածկ են Արագածը և Մռավը, Արա լեռն ու Ծիծեռնակաբերդի հուշաբլուրը։
Այն, ինչ մայիսի 1-ին կատարվեց խորհրդարանում, ընդամենն արձանագրեց հեղափոխական պայքարի առաջին փուլի ավարտը։ Ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության միջև արձանագրվեց, որ առաջին փուլի արդյունքում կողմերը պահպանեցին դիրքերը, նաև ընդգծվեց, որ յուրաքանչյուրը վերահսկում է իր ռեսուրսը։
Հալվեցին, հուշ դարձան հայոց լեռնաշխարհի ձյուները վերջին։ Սահմանից անդին երկրի ու էրգրի անցուդարձն է հսկում մշտաձյուն լյառը Արարատ։ Նրա գագաթից (այսպես են ասում), ինչպես ափիդ մեջ, բրգանում են Նեմրութն ու Արագածը, Մռավը և Աժդահակը, նաև Գեղամա բյուրեղացոլք ծովակը և կորուսյալ հայրենիքի անհուն երկնքի հայելի լիճը Վանա։
Երբ Բաքուն պետական ֆինանսավորմամբ կազմակերպում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով քննարկումներ, հրատարակում գրքեր, քարտեզներ ու վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հող» ներկայացնելու համար, Երևանում իշխանությունները զբաղված են հացահատիկի մասին ֆեյսբուքյան գրառումներով՝ որպես «խաղաղության հաղթանակ»...